-
23.06.2017|
10:53
Հունիսի 21-ին «Թիմ Թայմում» տեղի ունեցավ «Աշխատանքի տոնավաճառ»` հրաշալի հարթակ տրամադրելով ոչ միայն գործատուներին, այլև աշխատանք փնտրող մարդկանց։ Ներկայացվել էր ավելի քան 200 ինքնակենսագրական։
-
22.06.2017|
09:30
Վլադիմիր Պուտինի գործունեությունը միջազգային ասպարեզում ռուսաստանցիները բարձր են գնահատում, իսկ նրա ներքին տնտեսական ու հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ շատ ավելի զուսպ՝ վկայում է 2017-ին Վաշինգտոնի Pew Research Center կազմակերպության ուսումնասիրությունը:
-
16.06.2017|
09:54
Խորհրդային Հայաստանում և մայրաքաղաք Երևանում մի քանի արվամոլներ կային, ի մասնավորի` օպերայի Գուրգենչիկը։ Հայ հասարակությունը նրանց հանդեպ անթաքույց նողկանք էր տածում։ Համասեռամոլները խոր թաքստոցում էին, քանզի ՀԽՍՀ քրեական օրենսգիրքը 1961-ի մարտի 7-ին թիվ 116 հոդվածով տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ (իմա` արվամոլությունը) պատժում էր մինչև 5 տարի ազատազրկմամբ։
-
09.06.2017|
06:48
Այս հուզիչ, ինչ-որ առումով էլ մի փոքր սադրիչ գրառումը, գովազդային թերթիկի տեսքով, փակցված է մայրաքաղաքի թիվ 67 երթուղային ավտոբուսում: Անշուշտ, աղբ թափելը ավտոբուսի սրահում անպատմելի խոզություն է: Գուցե մի բան էլ ավելի:
-
09.06.2017|
06:15
ՀՀ նախագահի աշխատակազմը պարբերաբար հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ հասարակական կազմակերպությունների համար։ Այդ մրցույթների անվանակարգերը բազմազան են և բխում են տվյալ ժամանակահատվածի պահանջներից։ ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ մրցույթում այս անգամ առկա են Մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության 100-ամյակներին նվիրված անվանակարգեր։
-
09.06.2017|
00:00
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխմանը դեպի քաղաք և այլ վայրեր։
-
28.05.2017|
09:36
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում մարզերում փակվել են 637 աղբանոցներ:
-
26.05.2017|
19:50
Fox News հեռուստաընկերության հարցման տվյալներով՝ ամերիկացիների 64 տոկոսը Ռուսաստանին թշնամի է համարում ԱՄՆ-ի համար:
-
12.05.2017|
10:16
Աբու Դաբի տեղափոխված հայ ընտանիքներից յուրաքանչյուրն իր չափով ծննդավայրում թողել է սեր, հարգանք, ճանաչում, ընտանեկան պատմություն: Այս անգամ առիթ ունեցանք ծանոթանալու ԿԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ-ՔԵՇԻՇՅԱՆԻ հետ, որը 2017 թ. կյանքից հեռացած դամասկոսահայ համայնքային և ՀՅԴ գործիչ Նուբար Մելիքյանի դուստրն է:
-
07.05.2017|
17:22
ՄԱԿ-ի Պարենամթերքի համաշխարհային ծրագրի նոր զեկույցում հաղորդվում է, որ սովն ու թերսնումը միգրացիայի հիմնական գործոններ են։ Փաստաթղթում նշվում է, որ սովը ստիպում է մարդկանց լքել իրենց տները՝ սնունդ հայթայթելու նպատակով, իսկ բնակչության զանգվածային տեղաշարժերը տանում են մարդասիրական ճգնաժամերի խորացման և նրանց ընդունող երկրների պարենային համակարգերի վիթխարի ծանրաբեռնվածության։